Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արամ Վարդևանյանը մանրամասներ հայտնեց ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ

Արամ Վարդևանյանը մանրամասներ հայտնեց ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մանրամասներ հայտնեց Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի վերաբերյալ, որով վիճարկվում է  հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքը մուտքագրել է դիմում Սահմանադրական դատարան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշման անվավեր ճանաչելու պահանջով:  

«Այսինքն` վիճարկել ենք ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև փաստական հանգամանքները, որոնք կան:  Սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե քանակական խախտումների մասով, թե որակական խախտումների մասով»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ դիմումի մեջ հիմնականում ներկայացված են մայիսի 10-ից տեղի ունեցած հնարավոր խախտումները:

Վարդևանյանը հայտնեց, որ դիմումում առկա է 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծություն, կից փաստաթղթեր և դրանց վերաբերյալ իրենց հիմնավորումները:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ ՍԴ մասին նոր օրենքով ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հարց առաջին անգամ է քննվելու, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ևս չափազանց պատրաստակամ է և պատշաճ կերպով արձագանքում է բոլոր ուժերի հարցադրմանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչը հայտնեց, որ բավականին ծավալուն դիմում են ներկայացրել ՍԴ:

«Ներկայացրել ենք մի շարք ապացույցներ կրիչի միջոցով` խոսքը տեսանյութերի մասին է, ներկայացրել ենք 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որն, ըստ էության, վերաբերում է 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով տեսել ենք, որ ընտրատեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ: Այսինքն` 88 հազար ձայնից 4 հազարը բացակայում է»,- նշեց Վարդևանյանը:

Եզրափակիչ իր խոսքում Վարդևանյանը նշեց, որ բավականին հետաքրքիր քննություն կունենան Սահմանադրական դատարանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]