Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Կարմիր խաչը հաղորդել Է հակամարտությունների գոտի «Սպուտնիկ V» հասցնելու պատրաստակամության մասին

Կարմիր խաչը հաղորդել Է հակամարտությունների գոտի «Սպուտնիկ V» հասցնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համապատասխան պայմանավորվածության դեպքում պատրաստ Է կազմակերպել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումներն ամբողջ աշխարհի զինված հակամարտությունների գոտիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուլերը հայտարարել Է հարցազրույցում, որը հունիսի 30-ին հրապարակվել Է «Իզվեստիա» թերթում:

«Աշխարհում հաշվում Է մոտավորապես 35 (զինված) հակամարտությունների գոտիներ, որոնցում ԿԽՄԿ-ն ամրապնդում Է առողջապահության համակարգը՝ կառավարությունների հետ համագործակցելով համավարակի դեմ պայքարի գործում: Դե, իհարկե, մենք ուսումնասիրում ենք այդ տարածաշրջաններ պատվաստանյութեր մատակարարելու հնարավորությունը: Մենք կառաքենք «Սպուտնիկ V» կամ ցանկացած այլ պատվաստանյութ, որն իշխանությունների կողմից հավանության Է արժանացել կոնկրետ համատեքստում, եթե դրանք հասանելի լինեն»,-հայտնել Է Մաուրերը: Նրա խոսքով՝ այժմ ԿԽՄԿ գնահատում Է, թե հատկապես որտեղ կկարողանա օգտագործել ռուսաստանյան պատվաստանյութը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հրատարակության հետ զրույցում պարզաբանել Է, որ խոսքը ոչ միայն տեղափոխված բնակչության համար պատվաստանյութերի հասանելիությունն Է», այլ նաեւ այն կալանավայրեր հասցնելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am