Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի 
ստեղծմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտա-տեխնիկական նախագիծ կիրականացնեն, այդ թվում է բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:

«Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող  ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական  մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,-ընդգծել է Շումիլինը:

Կողմերը քննարկել են  գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն  հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:

Հայաստանի և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է  ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնագրի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]