Տարածաշրջանային

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները հունիսի 28-ին մեկնարկել են Բաքվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու ևղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները կտևեն մինչևհունիսի 30-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում