Միջազգային

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է «Սպուտնիկ V»-ով պատվաստել հղիներին

1 րոպեի ընթերցում

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է «Սպուտնիկ V»-ով պատվաստել հղիներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է հղիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փորձագիտական հանրակցության կողմից որոշում Է ընդունվել հանել «ԳամԿովիդՎակ» («Սպուտնիկ V») պատվաստանյութի կիրառման հարցում հղիների համար հակացուցումները: Այսպիսով, բաց Է այն հղիներին պատվաստելու հնարավորությունը, որոնք կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդության ծանր ընթացքի բարձր ռիսկի գոտում են»,-ասել Է Մուրաշկոն՝ հանդես գալով COVID-19-ի տարածման դեմ պայքարի գծով կառավարության համակարգող խորհրդի նախագահությունում:

Նա ճշտել Է, որ որոշումն ընդունվել Է՝ հաշվի առնելով կլինիկական հետազոտությունների եւ պատվաստանյութի անվտանգության դրական արդյունքները, ինչպես նաեւ կլինիկական հետազոտությունների եւ հետգրանցումային ժամանակաշրջանում դրա արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ հավաքված տվյալները: Մուրաշկոն հիշեցրել Է, որ հղիները նույնպես հիվանդանում են կորոնավիրուսով, այդ թվում նաեւ ծանր ձեւով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում