Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Փարիզը կարեւոր նշանակություն Է տալիս Մոսկվայի հետ երկխոսությանն սպառազինությունների վերահսկողության շուրջ

Փարիզը կարեւոր նշանակություն Է տալիս Մոսկվայի հետ երկխոսությանն սպառազինությունների վերահսկողության շուրջ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզը կարեւոր նշանակություն Է տալիս Մոսկվայի հետ երկխոսւթյան զարգացմանը սպառազինությունների վերահսկողության շուրջը: Հունիսի 25-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարեւոր ենք համարում Ռուսաստանի հետ երկխոսության զարգացումը սպառազինությունների նկատմամբ վերահսկոության շուրջը»,- ասել Է նա: Ֆրանսիայի նախարարի խոսքով՝ «այն պետք Է բովանդակալից լինի»:

Եվրամիությունը պետք Է բարձր մակարդակով երկխոսություն վարի Ռուսաստանի հետ, նշել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ տերություն Է եւ հարեւան, որի հետ անհրաժեշտ են կայուն հարաբերություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am