Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Վերջինս եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց,և եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրոդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։