Հասարակական

Պատմության հետագծով 

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1908 թ. հունիսի 24-ին ծնվել է Արտեմ Ալիխանյանը՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) եւ Լենինյան (1970) մրցանակակիր։ Աբրահամ Ալիխանովի եղբայրը:

-444 թ. հունիսի 24-ին Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության եւ Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

-2006 թ. հունիսի 24-ին Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն:

-1963 թ. հունիսի 24-ին ծնվել է Յուրի Կասպարյանը՝ հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք-խմբի կիթառահար:

-1947 թ. հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների եւ այդտեղից էլ ծագեց թռչող ափսե արտահայտությունը, գիտականորեն` Չբացահայտված թռչող օբյեկտ:

-1916 թ. հունիսի 24-ին առաջին անգամ հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը, դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:

-1934 թ. հունիսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիեւ:

-1987 թ. հունիսի 24-ին ծնվել է Լիոնել Մեսսին՝ արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող եւ ավագ։ Ոմանք Մեսսիին համարում են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, նրան հաճախ համեմատում Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում էր իր «հետնորդը»:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում