Քաղաքականություն

Ուկրաինայի խորհրդարանի ՀՀ-ի հետ բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի խորհրդարանի ՀՀ-ի հետ բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն Ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, իշխող ուժի՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ներկայացուցիչ Արտյոմ Դմիտրուկը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «AnalitikaUA»-ն տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով կան բազմաթիվ պահեր, երբ Կիևն ու Երևանը կարող են միմյանց օգնել:

«Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդներն անխոս բարեկամներ են: Նրանք ունեն ընդհանուր պատմություն, ընդհանուր հաջողություններ, ընդհանուր կորուստներ: Այդ իսկ պատճառով մենք պետք է առաջ շարժվենք միասին»,-ասել է Արտյոմ Դմիտրուկը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում