Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ  
Սուրեն Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին ընդունել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։ Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը խորհրդարան անցնելու համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հունիսի 22-ի առավոտից պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]