Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում 
հաղթանակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հաջող անցկացման և նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հաղթանակի առթիվ: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Անհամբեր սպասում եմ նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,- գրել է Ղարիբաշվիլին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]