Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն հայտնում է ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձի ձերբակալման մասին

ՀՔԾ-ն հայտնում է ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձի ձերբակալման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից :

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am