Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումները մեկ երրորդով կրճատվել են

2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումները մեկ երրորդով կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության մեջ անկումը, որը կապված Է կորոնավիրուսի համավարակի հետ, հանգեցրել Է 2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումների մեկ երրորդով կճատման՝1,5 տրիլիոն դոլարից մինչեւ 1 տրիլիոն դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ: 2021 թականին ակնկալվում Է դրանց աճ 10 – 15 տոկոսով, ասված Է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ հունիսի 21-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճգնաժամը հարուցել Է ուղղակի օտարերկրյա ներդրումների կտրուկ անակում: Դրանց գլոբալ հոսքը նվազել Է մեկ երրորդով՝ 2019 թվականի 1,5 տրիլիոնից 2020 թվականին մինչեւ 1 տրիլիոն դոլար»,- Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտաարել Է ՅՈՒՆԿՏԱԴ-ի գլխավոր քարտւղարի պաշտոնակատար Իզաբել Դրյուանը՝ ներկայացնելով զեկույցը:

Նա պարզաբանել Է, որ 2020 թվականի վերջի դրությամբ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը եղել Է «գրեթե 20 տոկոսով ցածր այն ստորին մակարդակից, որն արձանագրվել Է ավելի քան 10 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո»:

«Մենք ակնկալում ենք, որ ուղղակի օտարերեկրյա ներդրումների հոսքը մասամբ կվերադարձնի կորցված դիրքերը, եւ աճը կկազմի 10 – 15 տոկոս: Սակայն կպահանջվի ժամանակ, նախքան ներդրումը թափ կհավաքի»,- նշել Է Դրյուանը:

«Ստեղծված իրավիճակը լուրջ ազդեցություն Է գործում զարգացման ոլորտում մեր ակնկալիքների վրա: Թեեւ այժմ իրավիճակն «ավելի լավ Է, քան մի քանի ամիս առաջ», եւ գլոբալ տնտեսությունը «վերականգնվում Է ավելի արագ, քան սկզբում սպասվում Էր», այդ վերականգնումն «անհամաչափ Է եւ թույլ»: ՅՈՒՆԿՏԱԴ-ի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ աշխարհում «դիտվում են դրական նշաններ ապրանքների առեւտրի բնագավառում», սակայն «սպասարկումների առեւտուրը հազիվ Է քարշ գալիս պոչից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]