Քաղաքականություն

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հայտնել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Շմիդտը Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:

Ըստ Զախարովայի՝ Լավրովի և Շմիդտի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ `անվտանգության երեք հարթություններում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների: Նա հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում