Հասարակական

Անահիտ Ավանեսյանը հերյուրանք անվանեց ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը հերյուրանք անվանեց ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների տվյալները հավաքագրվում են: Նպատակն այն է, որ ապահովվի նրանց ընտրելու իրավունքը:

«Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հրահանգ է իջեցվել բուժաշխատողներին հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին մասնակցելու առնչությամբ, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նման բան չկա՝ անվանելով հերյուրանք: Նա բացառեց, որ այդ հարցով հորդոր եղել է: Անահիտ Ավանեսյանը խորհուրդ տվեց ահազանգերի վերաբերյալ տեղեկություններն ուղղել իրավապահներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում