Հասարակական

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

2 րոպեի ընթերցում

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները:

Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների թվին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց թիվը 275 է:

«Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին »,-ասաց նա ու հավելեց, որ 800-ից ավելի անհետ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել: Նաիրի Սարգսյանը նաև պարզաբանեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց այն թիվը, ում հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհետ կորած է համարվել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ էր հրապարակել, որում ներկայացված էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Երրորդ նախագահի գրասենյակն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում անհետ կորածների թիվը նշված է 1064, մինչդեռ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր 321-ի անհետ կորածի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում