Սպորտ

Եվրո-2020. Իտալիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Եվրո-2020. Իտալիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում Իտալիան մրցեց Շվեյցարիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 18-րդ րոպեին Իտալիան կարող էր առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կելինիին ձեռքով գնդակն ուղարկել էր մրցակցի դարպասը: Մրցավարները չհաշվեցին գնդակը: Բայց Իտալիան րոպեներ անց, այնուամենայնիվ, կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 26-րդ րոպեին աչքի ընկավ Լոկատելին:Երկրորդ կեսում իտալացիները պահպանեցին իրենց տարածքային առավելությունը և 52-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Լոկատելին: Խաղ ավարտին մոտ Իտալիան խփեց նաև երրորդ գնդակը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Իմոբիլեն:

Իտալիա-Շվեյվարիա` 3:0:

Երրորդ տուրում` հունիսի20-ին, Ուելսը կմրցի Իտալիայի, իսկ Թուրքիան Շվեյցարիայի: A խմբի առաջատարը 6 միավորով Իտալիան է: Երկրորդ տեղում Ուելսն է 4 միավորով: 1 միավոր ունի Շվեյցարիան: Թուրքիան խմբի հետնապահն է` միավոր չունի:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում