Քաղաքականություն

Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հույս հայտնելով, որ հունիսի 16-ին հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ:

«Կրակի դադարեցումը, որը շարունակում է պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղի ունեցավ շնորհիվ Ռուսաստանի»,- ասել է Շվեյցարիայի նախագահ Պարմելենը:

«Այս թեման առաջնային է: Մենք վաղը նախատեսում ենք այս թեման մեր օրակարգում և հուսով ենք, որ այս հարցը կհնչի քննարկումների ժամանակ»,- հավելել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը:

Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսաստանյան պատվիրակության անդամները շվեյցարական կողմի հետ բանակցություններ կվարեն հունիսի 16-ին՝ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում