Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծառուկյանը Ռուսաստանի նոր ռազմաքաղաքական պայմանագրի կարիք է տեսնում

Ծառուկյանը Ռուսաստանի նոր ռազմաքաղաքական պայմանագրի կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը առաջնային հարց է համարում Հայաստանի անվտանգության ապահովումը, որի համար կարևորում է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Տավուշում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Նա նախ հիշեցրեց ԲՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»:

«Այսօր առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Առաջնային խնդիրը՝ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը»,-ասաց Ծառուկյանը:

Նա հավելեց՝ պետք է վերջ դրվի սահման խախտելու, սահմանային միջադեպերի մասին այլ լուրերին:

«Այլ կերպ դա լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ ստորագրենք նոր փաստաթուղթ՝ ռազմաքաղաքական: Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի»,-ասաց ԲՀԿ նախագահը:

Նա նշեց, որ անվտանգության ապահովումից հետո միայն պետք է զբաղվել տնտեսության զարգացման գործով: Ծառուկյանը խոսեց նաև գյուղատնտեսությունից, վարկերից և այլ հարցերից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]