Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կփորձենք սխալ որոշում չկայացնել. Լևոն Տեր-Պետրոսյանը` խորհրդարանում հնարավոր համագործակցության մասին

Կփորձենք սխալ որոշում չկայացնել. Լևոն Տեր-Պետրոսյանը` խորհրդարանում 
հնարավոր համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ը չի շտապում ներկայացնել, թե Ազգային ժողովում հնարավոր ինչպիսի համագործակցություն է պլանավորում այլ քաղաքական ուժերի հետ:

ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ խորհրդարանում համագործակցության հարցում կփորձեն սխալ որոշում չկայացնել:

«Իմ առաջարկը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գիտեք, մերժվել է, և այլևս դրան վերադառնալը հնարավոր չէ: Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ապա ստիպված գնալու են կոալիցիա կազմելու: Ես կողմ եմ համերաշխության կոալիցիային, թեպետ այդ «կոալիցիա» կոչվածը Հայաստանի համար նոր խնդիրներ ստեղծելու  մի երևույթ է: Իրավիճակը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, կընկնենք այն երկրների շարքը, որ տարին մեկ կառավարություն են փոխում: Եթե այլ ելք չկա, իհարկե, ապա պետք է փորձենք: Կփորձենք սխալ որոշում չկայացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Լևոն Տեր Պետրոսյանը:

Հայաստանում հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են երկուսուկես տասնյակից ավելի քաղաքական ուժեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]