Հասարակական

Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 39, ծանր վիճակում` 225 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 39, ծանր վիճակում` 225 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 270-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 19 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 225»,- նշեց Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 140-ն է, որից 83-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 414 հոգի են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում