Հասարակական

Նիկոլ Փաշինյանը առաջնահերթ է համարում ջրային քաղաքականության իրենց ծրագրի իրագործումը 

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը առաջնահերթ է համարում ջրային քաղաքականության իրենց ծրագրի իրագործումը 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին ջրային քաղաքականությունը լինելու է իրենց գործողությունների առաջնահերթությունը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Սա ռազմավարական նշանակության ծրագիր է և ծրագիրը պետք է լինի շարունակական, որպեսզի Հայաստանի լեռներում ձևավորվող 7 միլիոն խմ ջրից հնարավորինս մեծ քանակով ջուր ամբարենք: Մեր ծրագրերի իրականացման արդյունքում մենք մոտավորապես 500 միլիոն խմ ջուր պետք է ամբարենք»,- ասաց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում նշված է, որ ներդնելու են ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը լինելու են այս ոլորտի առաջնահերթությունները: Արդյունքում Հայաստանը կունենա մեծ քանակությամբ խնայված և քաղցրահամ խմելու և ոռոգման ջուր: Ջրային ռեսուրսների մեծ պաշարը թույլ կտա ավելի շատ բնակավայրեր ապահովել շուրջօրյա ջրամատակարմամբ, իսկ արդյունավետ կառավարվող ոռոգելի ջուրը` առավել կխթանի գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաև հնարավոր նվազագույնին կհասցնի ջրային կորուստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում