Սպորտ

Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին. խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն

1 րոպեի ընթերցում

Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին. խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այն է։ Նոբել Առուստամյանը փաստորեն չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։ Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելուց հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքները ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում