Մարզային

Կառուցապատվում է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Չկալովկայի հատվածը

1 րոպեի ընթերցում

Կառուցապատվում է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Չկալովկայի հատվածը

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մեկ ամիս է, ինչ պետական միջոցների հաշվին շինարարական աշխատանքներ են ընթանում միջպետական ճանապարհի 5-7-րդ կիլոմետրի՝Սեւան-Մարտունի-Գետափ հատվածներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհաշինական աշխատանքների անհրաժեշտությունն առաջացել է Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Առաջին հատվածը գաբիոնապատվում եւ բարձրացվում է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առաջին հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 89,1, երկրորդ հատվածի շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 104 միլիոն դրամ։

«Իրականացվում են հողային պաստառի վերականգնման, գաբիոնապատման, ճանապարհի բարձրացման, ասֆալտբետոնե երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։ Առանձին տեղերում ճանապարհը բարձրացվելու է մինչեւ 3,5 մետր, որպեսզի զերծ մնա ջրածածկվելու եւ քանդվելու վտանգից։ Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում