Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Սեւանա լճի մակարդակը ապրիլի վերջերի համեմատ բարձրացել է 18 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը ապրիլի վերջերի համեմատ բարձրացել է 18 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Այս տարվա ապրիլի 26-ից մինչեւ հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով։

Ինչպես  «Արմենպրես» -ին   տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ»  ծառայությունից,  2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1 900 մետր 91 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է  նախորդ տարվա նույն օրվա եւ 18 սանտիմետրով՝ այս տարվա ապրիլի 26-ին գրանցված նիշի համեմատ։

Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 114 մլն 450 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսի 7-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 21 մլն 590 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]