Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ Covid-19-ի դեմ պատվաստվածների թիվն այս շաբաթ արդեն կանցնի 50 հազարի շեմը

Նախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ Covid-19-ի դեմ պատվաստվածների թիվն 
այս շաբաթ արդեն կանցնի 50 հազարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այս շաբաթ կանցնի 50 հազարի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իրականացվում է ազգային իմունիզացիայի ծրագրի շրջանակում: Ես հույս ունեմ, որ այս շաբաթ 50 հազար քաղաքացու շեմը կանցնենք: 2020-ին արդեն իսկ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված պատվաստանյութերն այս պահին մեզ հնարավորություն են տալիս ակտիվ կերպով կազմակերպել պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը:

Խոսելով 2020 թվականի իրավիճակի մասին՝ նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ առողջապահական համակարգը տարվա ընթացքում չի ունեցել անհատական պաշտպանիչ միջոցների պակաս: Նա դա շատ կարևոր հանգամանք համարեց՝ բժիշկներին, բուժաշխատողներին պաշտպանելու առումով:

Ավանեսյանը շեշտեց, որ տարվա ընթացքում գերլարված ռեժիմով աշխատելով՝ համակարգը նաև կարողացել է ապահովել գրեթե բոլոր ծրագրային ցուցանիշները:

Առողջապահության ճշտված բյուջեն 2020-ի համար կազմել է 142 մլրդ դրամ, ինչը բավական ավելի է եղել նախատեսված միջոցներից: Ավել միջոցները նախատեսված են եղել ճգնաժամի հաղթահարմանը: Նախարարության կատարողականը կազմել է 98.3 տոկոս:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն իրականացվում են AstraZeneca, Sputnik V և CoronaVac պատվաստանյութերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]