Քաղաքականություն

«Հանրապետությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը 

2 րոպեի ընթերցում

«Հանրապետությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրվելու դեպքում ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել:

«Շատ կարևոր են ընտրությունների արդյունքները, և այդ արդյունքները պետք է ցույց տան, թե որ ուժերն են անցել, ինչ ձևաչափով և ինչ տոկոսային հարաբերությամբ են մտել խորհրդարան: Մենք խորհրդարանական համակարգի կողմնակիցը չենք եղել, բայց նման խորհրդային համակարգը թե Արևելքում` Իսրայելում, թե Եվրոպայում պարտադրում է շատ արագ ընտրություններ, որովհետև իշխանությունները կոալիցիա չեն կազմում, և այդ կոալիցիաները փլվում են: Եվ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է, դժվար է: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին` այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը իրար մոտ է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հանրապետությունը» համագործակցի ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ, Սարգսյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ գաղափարախոսության առումով կատեկորիգ հակառակ մոտեցումներ ու տարբերություններ ունեն, նաև ընկալելի չի լինի հանրության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում