Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին բջջային հավելվածը

Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների 
մասին բջջային հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող «Red Book of Armenia» բջջային հավելվածը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Հավելվածը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։ Հավելվածը նախատեսված է iOS կամ Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի (Smartphones) համար։  Այն հնարավոր է ներբեռնել App Store- ից և Google Play Store- ից: «Red Book of Armenia» բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։

Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։  Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը:

Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցություն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3ile0nV

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]