Միջազգային

Տարեսկզբից ինքնաթիռների վառելիքը օդանավակայաններում թանկացել է 7,5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Տարեսկզբից ինքնաթիռների վառելիքը օդանավակայաններում թանկացել է 7,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ի տվյալներով, մայիսին վառելիքալցավորումը Ռուսաստանի օդանավակայաններում մինչեւ ապրիլ թանկացել Է միջին հաշվով 0,84 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց մինչեւ 50167 ռուբլի, իսկ տարեսկզբից թանկացել Է 7,5 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսին իրենց ծառայությունների գները բարձրացրել են Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանների վառելիքալցավորման համալիրների մեծամասնությունը: Այսպես, «Շերեմետեւո»-ում աշխատող «ԱԷՐՈ-Շերեմետեւո» բաժնետիրական ընկերությունը գնացուցակն ավելացրել Է 0,9 տոկոսով՝ վառելիքի 1 տոննայի դիմաց մինչեւ 45750 ռուբլի: «Ռոսնեֆտ»-ի կառույցը՝ «ՌՆ-ԱԷրո» ՍՊԸ-ն, այն բարձրացրել Է 0,3 տոկոսով՝ մինչեւ 46143 ռուբլի:

«Գազպրոմնեֆտ-ԱԷրո Շերմետեւո» ՍՊԸ-ն ծառայության գինը, ընդհակառակը, նվազեցրել Է 2,8 տոկոսով՝ մինչեւ 44100 ռուբլի:

«Վնուկովո»-ում աշխատող «Ավիացիոն-լցավորման համալիր» ՓԲԸ-ն գինը բարձրացրել Է 3,6 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց մինչեւ 46300 ռուբլի, «Վառելիքա-լցավորման ծառայություն» ՓԲԸ-ն՝ 3,7 տոկոսով, մինչեւ 45300 ռուբլի:

«Դոմոդեդովո Ֆյուել Ֆասիլիտիս» ՍՊԸ-ն վառելիքալցավորումը մայիսին պահպանել Է 1 տոննայի դիմաց 45020 ռուբլու մակարդակին: Ավիավառելիքի գները շարունակում են աճել եւ ճյուղի համար իրենցից ներկայացնում են հիմնական «հանդիպական քամին» COVID-սահմանափակումների ֆոնին, նախօրյակին հայտարարել Է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի առեւտրի եւ ֆինանսների հարցերով տեղակալ Անդրեյ Չիխանչինը:

Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում վառելիքի 1 տոննայի արժեքն ընկերության համար եղել Է 31500 ռուբլու մակարդակին. առաջին եռամսյակում գինը բարձրացել Է մինչեւ 35900 ռուբլի, իսկ ապրիլին արդեն մինչեւ 39700 ռուբլի, հայտնել Է փոխադրողը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում