Առաջին ալիքն ընտրությունների քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին: Առաջին ալիքը նաև դարձել է ծրագրի ինֆորմացիոն գործընկերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
««Հայ մանուկ» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Այժմ շուրջ 2500 ընտանիք հերթագրված է այս ծրագրին: Նվիրաբերելով քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը՝ մենք էլ ենք միանում նախաձեռնության նվիրատուների ցանկին: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- գրել է Մովսիսյանը: