Քաղաքականություն

Փարիզում մեկնարկեց Փաշինյան-Մակրոն հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկեց Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ելիսեյան պալատ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, վարչապետի պաշտոնակատարին դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես կգան հայտարարությամբ։ Այնուհետև նախատեսված է աշխատանքային ճաշ Ֆրանսիայի նախագահի անունից։ Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կլինեն Հայաստան֊Ադրբեջան սահմանի վերջին զարգացումները։

Ելիսեյան պալատից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կուղևորվի Սենատ։ Նիկոլ Փաշինյանը Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ ծաղիկներ կխոնարհի վերջերս Փարիզում բացված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ՝ ի հիշատակ մեծանուն երաժիշտի։ Սենատի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Փարիզի քաղաքապետարանում։ Այնտեղ նա կհանդիպի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Փարիզյան օրակարգը կսպառվի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում