Միջազգային

Շրի Լանկայի իշխանությունները սահմանել են զբոսաշրջիկներին ընդունելու կանոնները

1 րոպեի ընթերցում

Շրի Լանկայի իշխանությունները սահմանել են զբոսաշրջիկներին ընդունելու կանոնները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի կառավարությունը հունիսի 1-ից չեղարկելու է օտարերկրյա զբոսաշրջիկների՝ երկիր մուտք գործելու արգելքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Տուրօպերատորների ասոցիացիան (ATOP):

Շրի Լանկայի քաղավիացիայի վարչության պաշտոնյաները հայտարարել են, որ զբոսաշրջիկներին կթույլատրվի ժամանել կղզու միջազգային օդանավակայաններ ՝ պահպանելով մի շարք հակահամաճարակային կանոնները:

Յուրաքանչյուր չվերթի համար թույլատրվելու է միայն 75 ուղևոր, որոնց թվում կլինեն թե զբոսաշրջիկները, և թե երկրի բնակիչները։ Ներկայումս օդանավակայանները բաց են միայն երկրից մեկնողների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում