Հասարակական

ՀՀ ԶՈՒ-ն հնարավորություն ունի գերեվարել Ադրբեջանի զինծառայողներին. ԳՇ պետի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ-ն հնարավորություն ունի գերեվարել Ադրբեջանի զինծառայողներին. ԳՇ պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերը հնարավորություն ունեն ցանկացած պայմաններում Ադրբեջանի զինծառայողներին գերեվարելու, սակայն դա հարցի լուծման չի բերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը նշեց, որ նույն գործողությունը կարող են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը, որովհետև մեծ քանակությամբ զինծառայողներ կան կուտակված սահմանին։

«Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանի վերականգնման ճանապարհով, ունենք երկու ուղի։ Առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց հետ շպրտել, և ունենք երկրորդ ճանապարհը՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջել»,-ասաց Ասրյանը։

Նրա խոսքով՝ գերեվարելը նույնպես ռազմական ճանապարհ է, սակայն այն խնդրի լուծման չի բերի. «Կարող ենք գնալ այդ ճանապարհով՝ գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կստացվի երկրորդ ուղղությունը՝ ռազմական բախում։ Բոլոր տարբերակները Գլխավոր շտաբում քննարկվում են, կկայացվեն համապատասխան որոշումներ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում