Հասարակական

Հայաստանի տարածքում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող. ԳՇ պետի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող. ԳՇ պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկա դրությամբ Հայաստանի տարածքում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Նշված զինծառայողները մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունեն։ Եթե հարցին լուծում տանք ռազմական ճանապարհով, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող՝ մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով»,- ընդգծեց Ասրյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում