Հասարակական

ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ-հարկադրական գործողությունները։ Իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները, հակագործություններ իրականացնելով, փորձում են Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից»,- ասաց Ասրյանը։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ իրավիճակը լարված է եղել Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությունում և մայիսի 27-ի գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութ ուղղությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում