Հասարակական

Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողները կրակահերթեր են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողները կրակահերթեր են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում