Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին 

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած 
տարաձայնությունների մասին լուրերին 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին կայացած բրիֆինգին, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններ ունենալու մասին խոսակցություններին: 

«Իմ տպավորությամբ այս թեման վաղուց սպառվել է, այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին: Չեմ կարծում, որ այսօր դա այն թեման է, որի շուրջ պետք է բանավեճեր, քննարկումներ ծավալենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե այդուհանդերձ կան տարաձայնություններ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց մեջ որևէ տարաձայնություն չլինի: Միգուցե զույգերի մոտ է նման բան լինում… չեմ կարծում, որ դա այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են: Նրա խոսքով, այս ընտրություններին կան մրցակիցներ, որոնց դեպքում առկա են անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի, անվտանգության և այլ հարցերի առնչությամբ:

«Հետևաբար կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն: Կան այլ կարգի մրցակիցներ և կարծում եմ, որ դրա շուրջ (խմբ.-այլ ուժերի հետ համագործակցություն) դեռ ավելի առարկայական խոսակցություններ կունենանք, երբ բոլոր դաշինքները գրանցվեն»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]