1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Աբրահամյանի կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին

Արա Աբրահամյանի կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել առողջ քաղաքական ուժերին առաջիկա արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աբրահամյանը այս մասին ասաց մայիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում՝ չեմ կարող բառերով արտահայտել։ Հիմա այս ավելի քան տասն օրը գտնվում եմ Հայաստանում։ Իմ պատկերացումը մի փոքր ուրիշ էր, և տեսա, որ ճգնաժամը շատ խորն է։ Ճգնաժամի պայմաններում որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ՝ իմիտացիա է, որպեսզի ավելի խորացնենք այն, ավելի բարդացնենք իրավիճակը։ Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած այսօրվա իշխանություններից»,- ասաց Աբրահամյանը։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիրը կոչ է անում համախմբել և միասին ճանապարհային քարտեզ գծել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար՝ միաժամանակ, նշելով, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել, այլ ուղղակի ցանկանում է օգնել։

«Մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բանակցում ենք, դեռ ժամանակ կա, շուտով կասենք։ Սակայն մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել «Ալյանս» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին»,- հավելեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների կառավարման արդյունքը պետական արտաքին քաղաքականության բացակայությունն է։

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, եւ մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- ընգծեց Աբրահամյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]