Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որքան խաղաղ լուծման հնարավորությունն ավելի է մեծանում, այնքան գործընթացը տորպեդահարելու ավելի շատ փորձեր են արվում. ԱԽ քարտուղար

Որքան խաղաղ լուծման հնարավորությունն ավելի է մեծանում, այնքան գործընթացը 
տորպեդահարելու ավելի շատ փորձեր են արվում. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում հիշեցրեց, որ իշխանությունները հրապարակային հաստատել են, որ ռուսական կողմից ստացել են համապատասխան փաստաթուղթ:

«Երեկ, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթ են շրջանառել, դրան ի պատասխան մենք հայտարարել ենք, որ այո, այդպիսի փաստաթուղթ ստացել ենք, բայց դա քննարկելու համար կա մի կարևոր նախապայման, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Դեռևս այս հարցի քննարկման ԱԽ առաջին նիստում ունեցել ենք կարեւոր ռազմավարական որոշում, որ պետք է մենք մաքսիմալ բոլոր գործողությունները հրապարակային կատարենք: Մենք ամբողջովին մեր գործողությունների տրամաբանությունը պահել ենք այդ ռազմավարության շրջանակներում: Մաքսիմում հրապարակային ենք աշխատել: Այս փաստաթղթի մասին մենք երեկ խոսել ենք: Ասել ենք, որ այդպիսի փաստաթուղթ կա: Մենք դեռ այս փաստաթղթի շուրջ քննարկումներ չենք սկսել, որովհետև մինչև քննարկումներ սկսելը շատ կարևոր է, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Դա է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն հանրության հետ չի եղել:

Երբ այս գործընթացը սկսել է, մենք որոշակի չափով խնդիրը տեղայնացրել ենք, սկսել ենք միջազգային կարևոր գործընթաց, որի արդյունքում հստակ միջազգային կոնսենսուս է ձևավորվել՝ Հնդկաստանից մինչև ԱՄՆ, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանի խոսքով՝ իրենք հասկանում են, որ որոշ շրջանակների դուր չի գալիս այս հաջողությունը: «Մարդիկ երևի ցայտնոտի մեջ են ընկնում, որ մենք հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծել: Մենք նաև հայտարարել ենք, որ այս գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին: Ինչքան հնարավորությունն ավելի է մեծանում խաղաղ լուծման, այնքան ավելի շատ փորձեր են արվում տորպեդահարելու այդ գործընթացը:

Բայց եթե չկարողանանք դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, որ կարողանանք կարգավորել այս խնդիրը: Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

Նա կոչ արեց հանրությանը որոշակի համբերություն ցուցաբերել, որ կարողանան հանգիստ աշխատել ու կարգավորել խնդիրը: «Միանշանակ է, որ խնդրի կարգավորման համար բոլորիս անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն և ողջախոհություն: Բոլորին հայտնի է ՀՀ դիրքորոշումը: Մենք հրապարակային հայտնել ենք մեր դիրքորոշումներն ու կարծում եմ՝ լայն հաշվով որևէ հարց չկա: Մեր հաջողությունների մի մասը հրապարակային աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]