Քաղաքականություն

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից. Միշուստին

1 րոպեի ընթերցում

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Միշուստինն այս մասին ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը.

Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը ավելի համալիր զարգացման հնարավորություններ են հաց ել տարածաշրջանի զարգացման համար:

«Ես համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում