Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից

Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է»,-հավելել է Զոհրաբյանը:

Զոհրաբյանը շեշտել է, որ լինելու է կամ իշխանության դեմ պայքարի առաջնագծում և հիմա շատ ավելի վճռական եւ ազատ է լինելու իր գործողություններում, կամ լինելու է հանրային-քաղաքական կյանքում:

«Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք: Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ»,-նշել է նա:

Զոհրաբյանը հավատացրել է, որ այս տարիների իր կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ «Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք»,-նշել է նա:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]