Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ՀՀ տարածքում տնկվել է ավելի քան 150 հազար տնկի

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ՀՀ տարածքում տնկվել է ավելի քան 
150 հազար տնկի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում տնկվել է 156 հազար 600 ծառ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը:

«10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականին, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև սեպտեմբերին սկսված պատերազմը, որոշում էր կայացվել սահմանված թիրախին հասնելու համար տեղափոխել ժամկետը 2021 թվականի վերջ: Այս տարի ապրիլ ամսին իրականացվեց ծառատունկ և տնկվեց 156 600 հատ ծառ, որից 10 հազարը վերը նշված նախաձեռնության շրջանակում Լիտվայի կառավարության կողմից տրամադրված կեչիներն են: Դրանք տնկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- նշել է Պետրոսյանը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին տրամադրվել է 161 հազար 480 հատ տնկանյութ՝ համայնքային տարածքներում, պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ կատարելու նպատակով:

Պետրոսյանը նաև ընդգծել է, որ 2021 թվականի աշնանը պետական բյուջեի ֆինանսավորմամբ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում տնկման աշխատանքների կատարման համար նախատեսվում է օգտագործել շուրջ 200 հազար հատ տնկանյութ:

«2021 թվականին մեկնարկում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի անտառների կայունություն» ծրագիրը: Դրա շրջանակում առաջիկա տարիներին նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում հիմնադրել (յուրաքանչյուր մարզում՝ 2 հատ) փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման ժամանակակից ջերմոցային համալիրներ»,- հայտնել է Պետրոսյանը:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ 2021 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ում որևէ նոր «Անտառտնտեսություն» մասնաճյուղ չի ստեղծվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]