Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում»,-ասել է Զասը:

Նա հայտնել է, որ իրավիճակը մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի նիստում: Զասը նշել է, որ իրենք ողջունում են բանակցությունները, որոնք սկսվել են կողմերի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասը դուրս բերելու վերաբերյալ համաձայնության գալը:

Զասը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը:

«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այնտեղ այլևս չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է»,-ասել է Զասը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում