Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեր նպատակն է դառնալ գրավիչ գործատու. Էվոլուշնի հեռահար ծրագրերը Հայաստանում

Մեր նպատակն է դառնալ գրավիչ գործատու. Էվոլուշնի հեռահար ծրագրերը 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցազրույց Վրաստանում և Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավար Ջեյքոբ Քլասոնի հետ։ Առցանց խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող և մատակարար Էվոլուշն ընկերությունը վերջերս հայտարարել է Երևանում ուղիղ հեռարձակման ստուդիայի  բացման մասին: Ջեյքոբ Քլասոնի հետ հարցազրույցում բացահայտել ենք Էվոլուշնի պատմությունն ու Հայաստանի հետ կապված ընկերության ծրագրերը։

Հ. Ի՞նչ պատմություն ունի Էվոլուշնը։ Ինչից է այն սկսվել եվ որոնք են կազմակերպության առանցքային ձեռքբերումները։

ՋՔ. Evolution- ը շվեդական ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ին ` նպատակ հետապնդելով խաղատան փորձը տեղափոխել առցանց միջավայր: Evolution- ը գործում է բացառապես որպես առցանց խաղատների օպերատորների մատակարար, ընկերությունը ոչինչ չի վաճառում անմիջապես հաճախորդներին / խաղացողներին, բոլոր դրամական գործարքները կատարվում են օպերատորների միջոցով: Այս տարի մենք նշում ենք գործունեության 15 տարին՝ փաստելով նորարարի և ոլորտի առաջատարի մեր դերը, ներառյալ 2012-ին Խաղային շոուների բոլորովին նոր պորդուկտի կատեգորիայի ստեղծումը և խաղային տեխնոլոգիայի նոր համադրությունների հաջող ներդրման բազմաթիվ օրինակներ։

Իր գործունեության 1,5 տասնամյակի ընթացքում Էվոլուշնը դարձել է միջազգային B2B առաջատար մշակող և առցանց խաղերի ոլորտի մատակարար `ավելի քան 10,000 աշխատակիցներով` 20+ քաղաքներում, որոնք աշխատում են պրոդուկտի նորամուծության, ծրագրակազմի մշակման ոլորտներում, որպես խաղավարներ և բազում այլ օժանդակ գործառույթների ուղղությամբ: 2010 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Էվոլուշնը EGR B2B մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել որպես տարվա լավագույն կենդանի խաղատան մատակարար, ինչը նշանակում է, որ Evolution- ը շահել է այդ մրցանակը՝ դրա ստեղծման օրվանից ի վեր ամեն տարի:

Հ. Ի՞նչն է Էվոլուշնին առանձնացնում իր մրցակիցների շարքում: Ի՞նչն է առանձնահատուկ դարձնում Էվոլուշնը որպես գործատու:

ՋՔ. Մենք ճանաչված ենք մեր առաջատար արտադրանքի նորարարության և տեխնիկական լուծումների միջոցով խաղացողի աննախադեպ փորձ ապահովելու համար: Մենք ծրագրային ապահովման ընկերություն ենք, որն ինքնուրույն իրականացնում է պրոդուկտի մշակման ողջ ցիկլը՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը և տեխնիկական մշակումները: Էվոլուշնը նաև սարքավորումների ընկերություն է. մեր խաղերի մեծ մասը մշակվում է մեր կողմից, ինչը նշանակում է, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆիզիկական սարքավորումները հաճախ գոյություն չունեն: Այսպիսով, մենք ինքներս ենք դրանք մշակում և կառուցում: Այդուամենայնիվ, Էվոլուշնն առաջին հերթին մարդկանց ընկերություն է: Մեր աշխատակիցները նորարարությունների շարժաիչ ուժն են: Այսօր մենք գործում ենք ավելի քան 20 քաղաքներում և ունենք մոտ 80 ազգությունների 10,000+ աշխատակիցներ: Որպես գործատու մեզ լավագույնս բնորոշում է մեր կորպորատիվ մշակույթն իր ամուր և արմատավորված արժեքներով․

  • Էվոլուշնը ԱՇԽՈՒՅԺ, ակտիվ, երիտասարդ կազմակերպության մարմնացում է, որը միշտ փնտրում է նոր հնարավորություններ: Մենք միշտ առաջին տեղում ենք:
  • Մենք նախընտրում ենք ամեն բան անել ՃԻՇՏ։ Մենք նպատակ ունենք առաջ տանել արդար խաղերի ճանապարհը և նպաստել այն համայնքներին, որտեղ մենք գործում ենք:
  • Մենք աշխատում ենք ՄԻԱՍԻՆ․ մեր բիզնեսի մոդելը հիմնված է թիմային աշխատանքի վրա, շղթայի յուրաքանչյուր հատված կարևոր է, քանի որ մեր արտադրանքը 50% ՏՏ է և 50% մարդ: Մենք պարգևատրում ենք EVOlutioneer-ներին, ովքեր աջակցում են իրենց գործընկերներին, և մենք ձգտում ենք աշխատանքին նայել մարդկային տեսանկյունից և աջակցել մեր աշխատակիցներին՝ աճելու և մարտահրավերներ ընդունելու գործում:

Հ. Ինչու՞ Հայաստանը:

ՋՔ. Մենք ընտրեցինք Երևանը մասնավորապես ցանկալի աշխատուժի առկայության և քաղաքի շարունակական զարգացման համար: Ինչպես և մեր մյուս ստուդիաների դեպքում, մեր նպատակը երկարաժամկետ է, և մենք ցանկանում ենք դառնալ գրավիչ գործատու, ով կարող է հայ երիտասարդներին առաջարկել իրենց կարիերայի առաջին քայլը կատարել միջազգային ընկերությունում: Քանի որ մենք մեր թիմերին պատրաստում ենք ընկերության ներսում, մեզ հատուկ աշխատանքային փորձ պետք չէ, անհրաժեշտ է աշխատանքի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում և անգլերենի լավ մակարդակ, քանի որ Երևանի ստուդիան սպասարկելու է իր օպերատորներին ամբողջ աշխարհում անգլախոս կենդանի դիլերային սեղաններով։ Մենք ակնկալում ենք ողջունել մոտիվացված հայկական թիմի մեր առաջին խմբի անդամներին իրենց առաջին ուսուցմանը մեր Ակադեմիայում:

Հ. Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:

ՋՔ. Հայաստանի հետ կապված մեր ծրագրերը երկարաժամկետ են: Մեր ծառայությունների նկատմամբ համաշխարհային աճող պահանջարկի պայմաններում մենք ակնկալում ենք, որ մեր Երևանի ստուդիան մաս կկազմի այդ պահանջարկի բավարարելու գործում: Մուտք գործելով հայկական շուկա՝ Էվոլուշնը կստեղծի մուտքային մակարդակի 100-ավոր աշխատատեղեր տեղական երիտասարդների համար Երևանում և նրա հարակից տարածքում: Մեր նպատակն է լինել գրավիչ գործատու` առաջարկելով մեր կորպորատիվ մշակույթը, դինամիկ աշխատանքային մթնոլորտը և արտոնությունները և շարունակաբար մեծացնել աշխատատեղերի քանակը, որոնք մենք առաջարկում ենք տեղական շուկայում:

Թափուր աշխատատեղերը կարող եք գտնել հայկական կարիերայի հարթակներում, Էվոլուշնի ֆեյսբուքյան էջում և մեր կայքի կարիերայի բաժնում՝ https://www.evolution.com/careers/armenia/։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]