Քաղաքականություն

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի նիստը. օրակարգում նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի իրավիճակն է

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի նիստը. օրակարգում նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի իրավիճակն է
ԴՈՒՇԱՆԲԵ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ նիստի օրակարգի՝ ՀԱՊԿ արտգործնախարարներն ի թիվս այլ հարցերի, քննարկելու են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է անցնում ոչ առցանց ձևաչափով:

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակելու միջազգային իրադրության ու դրա զարգացման հեռանկարների, կառույցի անդամ պետությունների անվտանգությանը դրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

Բացի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև պաղեստինա-իսրայելական ճգնաժամը, Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային վերջին լարվածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում