Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել պայմանավորվել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել պայմանավորվել ՀՀ 
տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների արդյունքներով:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով», - շեշտել են նախարարությունում:

«Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք դեռևս լուծված չեն նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո, Ֆրանսիան կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կողմերի միջև բարձր մակարդակի ուղղակի երկխոսության իր կոչը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորելու վերաբերյալ բոլոր հարցերը քննարկելու»,- հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]