Մշակույթ

«Մեր սիրո աշունը», «Սա Երևանն է»… Ռուբեն Հախվերդյանն իր մենահամերգին կատարեց մի շարք սիրված գործեր

5 րոպեի ընթերցում

«Մեր սիրո աշունը», «Սա Երևանն է»… Ռուբեն Հախվերդյանն իր մենահամերգին կատարեց մի շարք սիրված գործեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկանխատեսելի, հուզական և միշտ ռոմանտիկ ու սիրահարված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը երկրպագուներին տոն նվիրեց «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով մենահամերգին, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հնարավորություն ունեցավ մասնակցելու երեկոյին, ունկնդրելու երգահանի՝ մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործությունները՝ նվիրված սիրելի կանանց, ընտանիքին, քաղաքականությանն ու ամենապաշտելի Երևանին:

Համերգին հեղինակային երգի սիրահարները վայելեցին Հախվերդյանի «Խոսքեր», «Ճերմակ ձիս», «Մեր սիրո աշունը», «Սա Երևանն է», «Բարի լույս, տիկին Արուս», «Իմ փոքրիկ նավակ», «Բաց կեղևդ, ծառ», «Կարմիր կակաչներ», «Երևանի գիշերներում», «Հիսունից հետո», «Աշնանային էլեգիա», «Երջանկություն» և մի շարք այլ գործեր:

«Բաց կեղևդ, ծառ» ստեղծագործությունը կատարելիս երգահանն ասաց, որ այն իր միակ երգն է, որը գրել է այլ բանաստեղծի՝ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության հիման վրա: Մի առիթով Հախվերդյանը նշել է, որ այն յուրահատուկ է, քանի որ Դավոյանը նույնացրել է իր և իր ազգի ճակատագիրը:

Խոսելով հատկապես դահլիճում ներկա երեխաների սպասված «Իմ փոքրիկ նավակ» երգի մասին՝ երգահանը խոստովանեց, որ այն գրել է ոչ սթափ վիճակում, երբ այցելել է ընկերոջը: Վերջինս նույնպես սթափ չի եղել, սակայն Հախվերդյանին ներկայացրել է երգի երաժշտությունն ու առաջարկել խոսքեր գրել: Երեկոյի ընթացքում ծնվել է «Իմ փոքրիկ նավակ»-ը: Տարիներ անց, երբ Հախվերդյանը համերգով ներկայացել է արտերկրում, երկրպագուներից մեկը հեղինակին է նվիրել «Հայկական ժողովրդական երգեր» գիրքը, որում ներառված է եղել նաև «Իմ փոքրիկ նավակ» ստեղծագործությունը: Հախվերդայնը կատակում է՝ նշելով, որ այդ ժամանակ հասկացել է, թե ինչպես են ծնվում հայկական ժողովրդական երգերը:

Երբ Հախվերդյանը կատարեց «Կարմիր կակաչներ» երգը, բեմ բարձրացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), որի՝ Հայաստանի գեղեցիկ բնությունն ու մշակույթը ներկայացնող վառ կտավներն այժմ ցուցադրվում են Ֆիլհարմոնիայի ցուցասրահում, և Հախվերդյանին նվիրեց կտավ, որում կարմիր կակաչներ էին պատկերված: Երգիչն այդ ժեստի համար խորին շնորհակալություն հայտնեց նկարչին՝ ընդգծելով, որ շատ է հարգում ու սիրում Թադևոսյանին և նրա արվեստը:

Իսկ մինչ «Սա Երևանն է» երգը հնչեցնելը Հախվերդյանը շեշտեց, որ մինչ օրս շատ մտերիմ է դպրոցական ընկերների հետ: «Հանդիպել էինք. մութ ու ցուրտ գիշերներն էին. լույս չկար: Շամպայնը վերջացավ, դուրս եկա փողոց՝ մտածելով, որ անպայման կգտնեմ ինչ-որ բան: Մի տեղ մոմի լույս նկատեցի, մտա և հարցրի այդ մարդու անունը: Նա պատասխանեց՝ «Կոյրուն»: Հարցրի՝ շամպայն կա՞: Պատասխանեց՝ մի արկղ: Ասացի, որ պետք է մեկը փորձել՝ հասկանալու՝ թունավորված չէ արդյոք: Մեկը խմեցինք, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը, և արդյուքում մեր ամբողջ դասարանը հայտնվեց այդ փոքր տնակում, հետո թաղը զարթնեց աղմուկ-աղաղակից: Հենց այդ երեկո ծնվեց «Սա Երևանն է» երգը մեր քաղաքի ջերմությամբ, որի թաղային հարաբերությունների, ընկերության ինչ-որ մնացորդներ դեռ պահպանվում են»,-պատմեց երգահանը:

Լեփ-լեցուն դահլիճում Հախվերդյանի բոլոր կատարումներն ընդունվեցին բուռն ծափողջյուններով ու «բրավո»-ներով: Նա շնորհակալություն հայտնեց և նշեց, որ ծափահարություններն ապացուցում են` կարողացել է իրեն արդարացնել:

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Համերգային երեկոն կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Անժելա Համբարձումյան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում