Մշակույթ

«Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

«Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, կներկայացվեն «Արցախյան կամուրջներ» ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կբացվի մայիսի 18-ին: Այն կգործի մինչև մայիսի 28-ը:

Ցուցահանդեսին Զոհրաբ Ըռքոյանը հանդես կգա նաև «Քաշաթաղը լուսանկարներում» բանախոսությամբ:

Արցախի Քաշաթաղի շրջանն ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի, Ողջիի և Ծավի ստորին հոսանքների ավազանները, իր մեջ է առել Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Հաբանդ և այլն, ինչպես նաև՝ Արցախ աշխարհի Բերդաձոր և Վայկունիք գավառները։

Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանին:

Շրջկենտրոնը կենտրոնական դիրք գրավող Բերձոր քաղաքն է, որով անցնում է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։

Շրջանի մակերեսը 3377 կմ² է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում