Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին

Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը, որը պետք Է տեղի ունենար 2021 թվականի հուլիսի սկզբին, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգել են օգոստոսի վերջին: Մայիսի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է կինոստուգատեսի նախագահ Իրժի Բարտոշկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշվել Է կինոփառատոնը հետաձգել ավելի ուշ ժամանակ, քան սովորաբար,- ընդգծել Է նա:- Ստուգատեսը, որն սկզբնապես ենթադրվում Էր անցկացնել հուլիսի 2-ից մինչեւ 10-ը, տեղի կունենա օգոստոսի 20-ից մինչեւ 28-ը՝ սանիտարա-համաճարակաբանական անվտանգության միջոցների առավելագույն պահպանմամբ: Հավատում եմ, որ հյուրերը մեզ մոտ կժամանեն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ ստանալուց հետո»:

Կինոստուգատեսի նախագահը հույս Է հայտնել, որ կորոնավիրուսն այս տարի կհաջողվի հաղթել, եւ 2022 թվականին կինոփառատոնը Կառլովի Վարիում կկայանա ավանդական ժամկետում՝ ամռան առաջին կեսին: Անցյալ տարի կազմակերպիչները չեղյալ հայտարարեցին ստուգատեսը համավարակի պատճառով: Կառլովի Վարիի կինոսուգատեսը հնագույններից մեկն Է Եվրոպայում:

Այն Կաննի կինոփառատոնի հասակակիցն Է. երկուսն Էլ իրենց պատմությունն սկսում են 1946 թվականից: 1960 թվականին փառատոնը փոխադրվել Է ամենահեղինակավոր “A” միջազգային կատեգորիա: Այդ ժամանակ Էլ որոշում Է ընդունվել հերթագայել Կառլովի Վարիի եւ Մոսկվայի կինոփառատոները: Մինչեւ 1994 թվականը զույգ տարիներին համաշխարհային կինոն ընդունել են Կառովի Վարիում, կենտ տարիներին՝ Մոսկվայում: 1995 թվականից երկու փառատոներն Էլ անցկացվել են ամեն տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]