Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գինու օրերից մինչև Ջազ ֆեստ. իրադարձային տուրիզմն ակտիվանում է, սպասվում են հյուրեր այլ երկրներից

Գինու օրերից մինչև Ջազ ֆեստ. իրադարձային տուրիզմն ակտիվանում է, սպասվում են 
հյուրեր այլ երկրներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականը փառատոնների տեսանկյունից բավական ակտիվ տարի է լինելու: Մայիսից մինչև նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում նախատեսվում է անցկացնել մոտ 3 տասնյակ փառատոն՝ ամենատարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ՖեստիվԱր հայկական փառատոնների ասոցիացիա»-ի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է Տոլմայի փառատոնով, որն անցկացվելու է մայիսի 22-ին: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տոլմայի ամենաբազմապիսի տեսականուն: Այդ համեղ գործընթացն ինչպես միշտ կուղեկցվի մշակութային միջոցառումներով: Այնուհետև նախատեսված են Երևանի գինու օրեր, Էկոտուրիզմի, Ավելուկի, Թթի, Տանգոյի, Գարեջրի, Մեղրի և հատապտուղների, Խորովածի, Արվեստի և արհեստների, Ջազ ֆեստի և այլ փառատոններ:

«Համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Մարտահրավերների առաջ կանգնեցին փառատոններ կազմակերպողները: Այդ պայմաններում շատ դժվար էր հստակեցնել առաջիկա անելիքները, բայց հասկացանք, որ պետք է շարունակել աշխատել: Հիմա, որ նայեք հայկական փառատոնների օրացույցը, կտեսնեք, թե ինչ ակտիվություն է սպասվում: Ամենատարբեր ճաշակի ու նախասիրությունների մարդկանց համար բազմաթիվ փառատոններ են նախատեսված, որոնց մի հատվածը հենց սահմանամերձ համայնքներում են, ինչը շատ կարևոր է: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր համայնքներում անվտանգ է, և կարող են գալ ու մասնակցել միջացառումներին»,-ասաց Նունե Մանուկյանը:

Տուրօպերատորների հետ է ակտիվ աշխատանք տարվում, և արդեն արձագանքներ կան: Նունե Մանուկյանը նշեց, որ ակնկալում են զբոսաշրջիկներ դրսից, մասնավորապես Ռուսաստանից, Գերմանիայից, Անգլիայից:

«Մեր գործընկեր կազմակերպությունը Գերմանիայից հայտնում էր, որ տեղի լրատվամիջոցներով ամեն օր ներկայացվում է, թե զբոսաշրջության տեսանկյունից որ երկրներն են բաց: Ու պատկերացրեք Հայաստանի մասին անընդհատ նշվում է, ինչը լավ գովազդ է մեզ համար»,- ասաց Նունե Մանուկյանը:

 Տուրօպերատորները տուրփաթեթներն այնպես են կազմում, որ զբոսաշրջիկը հնարավորություն ունենա մասնակցել նաև փառատոններին: Դրսից հյուրեր սպասելուց զատ, Նունե Մանուկյանը կարևորում է տեղացիների մասնակցությունը: Այս փառատոններն իրենց հերթին նպաստում են համայնքների, ներքին տուրիզմի զարգացմանը:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]